Բարսելոնայում ռեփեր Պաբլո Ասելի ձերբակալությունից հետո սկիզբ առած բողոքի ակցիան կրկին վերաճել է անկարգության, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել և հրկիզել դրանք, նաև քարեր ու տարբեր առարկաներ նետել ոստիկանության ուղղությամբ:
Անկարգություններ են սկսվել նաև Վալենսիայում, որտեղ ոստիկանությունը ստիպված է եղել մահակներ օգտագործել ցուցարարների դեմ: Միջադեպի արդյունքում ութ մարդ բերման է ենթարկվել, առնվազն մեկը տուժել է, ասվում է հաղորդագրությունում:
Իսպանիայի փողոցներում բողոքի ակցիաները մեկնարկել են փետրվարի 16-ին՝ ռեփեր Պաբլո Ասելի ձերբակալությունից հետո: Նա մեղադրվում է ահաբեկչությունը գովաբանելու, ինչպես նաև միապետությունն ու պետական ինստիտուտները վիրավորելու մեջ: Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է ինն ամիս ժամկետով:










































