Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում խորհրդավոր մետաղական մոնոլիտ է հայտնվել, որը տեղի բնակիչները գրեթե անմիջապես ոչնչացրել են, գրում է BBC-ին:
Տեղի որոշ բնակիչներ ենթադրել են, որ 3.7 մետր բարձրություն ունեցող հուշարձանը տեղադրվել է այլմոլորակայինների կամ ինչ-որ աղանդի հետևորդների կողմից: Ոմանք նույնիսկ հայտարարել են, որ մոնոլիտը «սատանայական» ծագում ունի:
Մարդիկ քարեր են նետել և այրել կառույցը, որը ներսից դատարկ է եղել:
Քաղաքապետը հայտնել է, որ նյութի նմուշները, ինչից որ պատրաստված էր հուշարձանը, ուղարկվել է փորձաքննության:









































