ՆԱՏՕ-ն պետք է բոլոր «արևմտյան և նրանց համակիր» երկրների համար քաղաքական երկխոսության հարթակ դառնա՝ Ռուսաստանին և Չինաստանին հակզդելու համար: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է ընդլայնենք քաղաքական և գործնական երկխոսությունը աշխարհի բոլոր համախոհ պետությունների հետ, որպեսզի հակազդենք նրանց, ովքեր չեն կիսում մեր արժեքները, այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը»,- ասել է Սթոլթենբերգը:
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն համապատասխան ռազմավարական հայեցակարգ կընդունի 2021 թվականին:
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Ռուսաստանը սպառնում է ՆԱՏՕ-ի երկրներին:










































