Ինչպես հաղորդում են Daily Mirror-ը լրատվամիջոցները, այսօր բրիտանցի հայտնի դերասան Ռոուեն Աթկինսոնը, որը ավելի հայտնի է որպես Միստեր Բին, վթարի է ենթարկվել իր Մակլարեն F1 սպորտային մեքենայով, որի գինն արժե մոտ 3.5 մլն դոլար: Վթարը տեղի է ունեցել այս գիշեր Քեմբրիջի կոմսության Փիթերբորո քաղաքի մոտ:
Հաղորդագրության համաձայն՝ Միստեր Բինը բախվել է ծառի և էլեկտրասյան, և մեքենան այրվել է: Դերասանին տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկների տեղեկություններով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նշվում է նաև, որ Աթկինսոնը կարողացել է ինքնուրույն լքել մեքենան:











































