Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են ավարտին հասցնել Հյուսիս-Ղրիմյան ջրանցքի վրա ամբարտակի կառուցումը, ինչը կբացառի Ղրիմին ջուր մատակարարելու հնարավորությունը, հայտարարել է Ղրիմում Ուկրաինայի նախագահի մշտական ներկայացուցիչ Անտոն Կորինևիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Հյուսիս-Ղրիմյան ջրանցքի վարչության պետ Սերգեյ Շևչենկոյի հետ, ասվում է հաղորդագրության մեջ:
«Քննարկել ենք կարևոր «…» հարցեր, մասնավորապես, ջրանցքի 107-րդ կմ-ի վրա ամբարտակի կառուցումն ավարտելու անհրաժեշտությունը»,- ասել է Կորինևիչը:
Նա պարզաբանել է, որ ամբարտակն «առավելագույնս կբացառի ջրի ներթափանցումը Ղրիմ», ինչպես նաև կբարելավի Խերսոնի մարզի հարավային շրջանների մելիորացումը:
2014թ.-ի մարտին Ղրիմում հանրաքվե է անցկացվել, որի արդյունքում թերակղզին դարձել է Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք:








































