Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

2018-ի շարժումը հակաղարաբաղյան ասողը շարքային հարամզադե է

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Ռուբեն Մեհրաբյանը:

Սերժ Սարգսյանի հարցազրույցից պարզ դարձավ, որ թեև տասնյակ տարիներ ՀՀԿ-ականները խոսում էին «ոչ մի թիզ հող» սկզբունքից ելնելով, սակայն պարզվում է՝ բանակցում էին «5+2» սկզբունքով տարածքները հանձնելու շուրջ: Այդ դեպքում ինչո՞ւ էին այդ տարածքներում միլիոնավոր դոլարներ ծախսվում: Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում հարցազրույցը:

– Սերժ Սարգսյանն իրեն հարազատ «շուստրիության» ժանրի մեջ փորձում է ուղղակի, հույսը դնելով մարդկանց կարճ հիշողության վրա, շարունակել մարդկանց պահել թյուրիմացության մեջ: Ոչ միայն անհամապատասխանություններ են պարունակվում Սերժ Սարգսյանի ասածի և իրականության միջև, այլ նաև այդ ինչպե՞ս պատահեց և ի՞նչ կարգախոսներով 1998 թվականին տեղի ունեցավ Հայաստանում պետական հեղաշրջումը: Իրենք Լևոն Տեր-Պետրոսյանին համարում էին «հող տվող», և իրենք ներկայանում էին «հող չտվող»: Ամեն ինչ այդտեղից սկսվեց, և թող Սերժ Սարգսյանը հիմա հեքիաթներ չպատմի: Խորհրդային ժամանակ մի մանկական հաղորդում կար, կոչվում էր «Հեքիաթին հյուր»: Հիմա իր ասածը «Հեքիաթին հյուր»-ի պես մի բան է:

Արցախի խնդրի կարգավորման հարցում նախկին ու ներկա իշխանությունների պատկերացումներն իրարից չէի՞ն տարբերվում: Սերժ Սարգսյանն ասում է, որ այս իշխանությունների հռետորաբանությունը հանգեցրեց պատերազմի, իսկ 2018-ի գարնանը տեղի ունեցածը հակաղարաբաղյան շարժում էր:

– Այստեղ մեկ այլ հարց էլ կա. եթե այդ տարածքներն իրենք հանձնելու էին, Արցախի Սահմանադրությամբ այդ տարածքներն ինչո՞ւ էին ճանաչվում Արցախի Հանրապետության տարածք: Այնպես որ, նորից եմ ասում՝ թող մարդկանց մտավոր ունակությունները չփորձեն թերագնահատել իրենց ծանծաղ ուղեղով: Ինչ վերաբերում է ղարաբաղյան և հակաղարաբաղյան որակումներին, ապա սա ամենազարհուրելին է, որն իրեն թույլ է տալիս այդ անձը:

Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև Կարեն Կարապետյանին՝ ասելով, որ ինքը իշխանությունը փոխանցել է Կարեն Կարապետյանին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին:

– Այդ հարցի վերաբերյալ թող Կարեն Կարապետյանն իրենից բացատրություններ պահանջի: Ինչ էլ ասեն, ես կասեմ՝ երկուսդ էլ ճիշտ եք:

Ըստ էության նա հարվածի տակ դրեց Կարեն Կարապետյանի՞ն:

– Ես չգիտեմ՝ ինչ արեց, ինչ չարեց, դա արդեն թող իրենք երկուսով որոշեն, իրարից էլ բացատրություններ պահանջեն, տան ու ստանան:

Եթե «5+2» բանաձևով տարածքները տալու վերաբերյալ բանակցություններ կային, ինչո՞ւ էին Արցախի այդ տարածքներում այդքան ներդրումներ անում, փորձում մարդկանց վերաբնակեցնել: 

– Հարցերի շարանը՝ այդ «ինչու»-ները, «ինչպես»-ները, «այդ ինչպես պատահեց»-ները, անվերջ են մի պարզ պատճառով. որովհետև գավառական շուստրիության ժանրի մեջ Սերժ Սարգսյանը ուղղակի փորձում է ինքն իրեն պարզաջրել և թյուրիմացության մեջ պահել Հայաստանի հանրությանը:

Ինչ վերաբերում է նրան, թե 2018-ի շարժումն ընդդեմ ղարաբաղցիների էր, հակաղարաբաղյան էր, դա ուղղակի որևէ քննության չի դիմանում: Համենայնդեպս, այն կամավորական շարժումը, որը կար Արցախում պատերազմի 44 օրերի ընթացքում, և հազարավոր զոհերը, որ եղան Հայաստանում, այդ ասածն ուղղակի հարամություն է: Այդ ասողը, իրենց հայտնի լեզվով եմ ասում, պարզապես շարքային հարամզադե է:

Այս հարցազրույցն ինչի՞ էր պետք, իրեն սրբագրելու տե՞ղ կար:

– Իմ տպավորությամբ՝ իրենց թվում է, թե իրենց իբր շարժման նոր փուլին ընդառաջ նոր շունչ հաղորդելու առումով ինքն այնպիսի հոգեցունց բաներ պետք է ասեր, որ մարդիկ հուզվեին ու գային լցվեին իրենց հրապարակը: Հիմնականը դա է: Այլ փորացավ նրանք չունեն և չեն կարող ունենալ: Իսկ այդ ամենն էլ պայմանավորված է մի բանով. դրանք հանդիսանում են մի քանի քրեական գործերով ֆիգուրանտներ, և այս ամենը, այս քաղաքականացումը պաշտպանական մարտավարության մի մասն է: Այնպես, ինչպես հիմա են ասում, որ եթե կազմակերպված քրեական խմբավորմանը իշխանությունից զրկելը հակաղարաբաղյան էր, ապա իրենց քրեական հետապնդումն էլ կլինի քաղաքական հետապնդում: Մոտավորապես նույն նենգափոխումն է, նույն ոճի մեջ: Ուրիշ բան չկա: Դրա համար էլ օգտագործում են որոշ կոմպլեքսավորված, դժբախտ մարդկանց, Սալիերիի բարդույթով տառապողների, որոնք չեն հասկանում՝ ինչ են անում, և բերաններից շաղ են տալիս անթույլատրելին, այդ թվում՝ մեգաէկոնոմիստներ, գիգաինտելեկտուալներ և այլն:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե մենք երբեք չենք բանակցել այն հարցով, թե մենք ինչ ենք տալու, այլ բանակցել ենք, թե ինչ ենք ստանալու:

– Թող ինքը Կիսելյովին տված իր հարցազրույցը մի անգամ էլ նայի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում