Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

« Այս իշխանության օրոք չեմ հավատում, որ Սևանի ափամերձ գոտուց կապամոնտաժվի որևէ ներկա կամ նախկին պաշտոնյայի շինություն»

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախօրեին տեղեկացրեց, որ մեծ թափով շարունակվում է Սևանի՝ «կապանքներից ազատման» գործընթացը, և իր  հանձնարարականով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին ենթակա ափամերձ տարածքներում շարունակվում է ապօրինի շենք-շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը։

Այս փուլում ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքև գտնվող ապօրինի կառուցված շենք-շինություններ, հանգստի գոտիների պարիսպներ, քարաշեն կիսակառույցներ, երկաթյա տնակներ ու տաղավարներ։ Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս աշխատանքներն իրականացվում են Սևանի հանրային լողափում, հանրային լողափից դեպի թերակղզի ընկած ափամերձ և Սևանի նավամատույցի հարևանությամբ գտնվող լճափնյա հատվածներում։ «Սևանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական և բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի անխաթարության ապահովման գործում անչափ կարևոր ու առանցքային է ափամերձ հատվածներում տնտեսվարման պատշաճ վերահսկողությունն ու ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը։ Բավականին մեծածավալ աշխատանքներ են ընթանում, սակայն դրանց ծավալը կապված է նաև «Սևան» ազգային պարկի սեփական կարողությունների ոչ բավարար հզորության հետ։ Արդեն մեկնարկել ենք այդ կարողությունների ընդլայնման և հզորացման գործընթացը. շուտով ձեռք կբերվի նոր տեխնիկա, որի կիրառմամբ էլ ավելի մեծ թափով կընթանան լճի առափնյա հատվածներն արժանավայել տեսքի բերելու և կարգուկանոն հաստատելու աշխատանքները»,- ասել է նախարարը։

Ռոմանոս Պետրոսյանը նաև նշել է, որ օրենքը գերակայելու է և հավասարապես գործելու է բոլորի համար, այդ թվում՝ Սևանի ափամերձ գոտում առանձնատներ, բիզնես տարածքներ ունեցող նախկին պաշտոնյաների համար։

Մամուլը բազմիցս է գրել, որ Սևանի ափամերձ տարածքներում շինություններ ունեն ՀՀ նախկին ոստիկանապետեր Վլադիմիր Գասպարյանը, Ալիկ Սարգսյանը, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հյուրանոցային համալիր ունի:

Բնապահպան Սիլվա Ադամյանը շատ է կարևորում Սևանի ափամերձ գոտուց ապօրինի շինությունների ապամոնտաժման գործընթացը՝ հույս հայտնելով, որ սկսված գործընթացը իսկապես ավարտին կհասցվի: «Փորձը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ մենք խոսել ենք դրա մասին, կառավարությունն է խոսել, նախորդ նախարարներն են հանդես եկել նման նախաձեռնություններով, բայց սայլը տեղից չի շարժվել։ Թե հիմա  կշարունակվի այն, ինչ որ սկսվել է, չեմ կարող ասել, բայց ցանկալի է, որ այդ շինությունները՝ անկախ նրանից, թե ում են պատկանում՝ նախարարների, թե գործարարների, իրականում ապամոնտաժվեն»,- ասաց բնապահպանը՝ հավելելով, որ շատ կարևոր է նաև, որ ապամոնտաժումը խորքային լինի, հիմքից հեռացվեն բետոնային, քարային, մետաղային մասերը, որ այդ ամենը չմնա լճի մեջ։

«Եթե դա  ստացվի անել, ապա հրաշալի բան կստացվի։ Միանշանակ լճի համար շատ լավ կլինի։ Հենց երեկ ես ուսումնասիրում էի 2011 թվականի նախագիծը, որը վերաբերում էր Սևանա լճի կառուցապատմանը. ուղղակի սարսափելի էր։ Դա կառավարության կողմից հաստատված մեծ նախագիծ էր, հրեշավոր մի բան, որից ես ապշած էի, թե մենք ոնց ենք կարողացել թույլ տալ, որ հատուկ պահպանվող տարածքներում իրականացվի տնտեսական գործունեություն։ Այսինքն՝ կառավարությունը ժամանակին թույլ է տվել այդ տարածքներում շինարարություն անել, իսկ հիմա նորից փող է ծախսում և նորից քանդում է դրանք, ասում է՝ մաքրենք բերենք նախկին վիճակին։ Հուսամ, որ այս սկսված գործընթացը ավարտին կհասցվի»,- եզրափակեց Ադամյանը։

Բնապահպան, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը, սակայն, չի հավատում, որ Սևանի ափամերձ գոտու ապօրինի շինությունները կքանդվեն։ Նրա խոսքով՝ նման մի քայլ էլ նախաձեռնվել էր դեռևս նախորդ նախարարի ժամանակ, ըստ որի՝ առաջին փուլով պետք է ապամոնտաժվեին դեռևս սովետական  ժամանակահատվածում կառուցված շինությունները, հետո մյուսները, բայց դա էլ կյանքի չկոչվեց:

«Ես չեմ հավատում, որ  Սևանի ափամերձ գոտում կիրականացվի որևէ ռեալ գործընթաց գործող իշխանության պայմաններում։ Միգուցե առաջին փուլով որոշակի ժամանակ ձգեն պետական ինչ-ինչ շինությունների վրա, բայց որ Սևանի ափամերձ հազարավոր օբյեկտները, որոնք պատկանում են ներկա ու նախկին պաշտոնյաների, կապամոնտաժվեն, ես դրան չեմ հավատում։ Գործող իշխանությունը չունի նման լայնամասշտաբ բարեփոխում իրականացնելու ոչ կամք, ոչ էլ այլևս ռեսուրս»,- ասաց Գրիգորյանը։

Մեր հարցին՝ չի՞ հավատում, որ շրջակա միջավայրի նախարարի որոշման համաձայն՝ կարող են ապամոնտաժվել, ասենք, Վովա Գասպարյանի կամ Սեյրան Օհանյանի ու այլ պաշտոնյաների առանձնատներ, Գրիգորյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ չի քանդվի»։

Միևնույն ժամանակ, բնապահպանի խոսքով, Սևանա լճի մակարդակի բարձրացման միակ ճանապարհը հենց ափամերձ գոտիների մաքրումն է տարբեր շինություններից: «Դա ծայրահեղ անհրաժեշտություն է, որի պարագայում կարելի է թույլ տալ, որ Սևանի ջրի մակարդակը վերջապես բարձրանա։ Ջրի մակարդակի բարձրացումը Սևանա լճի համար թիվ մեկ առաջնահերթությունն է։ Եթե դա իրականացվում է, ապա կարելի է խոսել Սևանի վերջնական կարգի բերման մասին։ Մնացածը հազարերորդական հարցեր են։ Եթե Սևանի ափամերձ գոտում առկա շինությունները քանդվեն, ապա մենք արդեն կարող ենք հանգիստ խոսել ջրի մակարդակը բարձրացնելու մասին։ Իսկ ես գործող իշխանության պարագայում չեմ հավատում դրան»,-  եզրափակեց Գրիգորյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում