ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ների տեղեկությունները Չեչնիայում արտադատական մահապատիժների ենթադրյալ փաստերի վերաբերյալ:
«Չեմ կարող պատասխանել: Չեմ ծանոթացել այս նյութին: Նման նյութերը ավելի շատ վերաբերում են իրավապահ մարմիններին, հուսով եմ՝ նրանց հաջողվել է ծանոթանալ դրանց», – լրագրողների հարցին պատասխանել է Կրեմլի խոսնակը:
Սակայն նա հավելել է, որ կկարդա համապատասխան հոդվածը:








































