ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին հայտնվել է հիվանդանոցում՝ հայտնում է Mash-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ դերասանը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի 122-րդ քաղաքային հիվանդանոց:
«Դեռ մանրամասն ախտորոշում չկա, բայց քովիդը հաստատված չէ», – ասվում է հրապարակման մեջ:
Հաղորդվում է նաև, որ Բոյարսկին պատվաստվել է 10 օր առաջ:
Դերասանն ինքը հեռախոսով լրագրողներին ասել է, որ իրեն լավ է զգում:








































