Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ենթակառուցվածքները չեն տուժել երկրաշարժից:
Այս մասին հայտնում է խաղերի կազմկոմիտեն: Ճապոնիայի իշխանությունները պատրաստվում են նորից մանրակրկիտ կվերստուգեն խաղերի համար նախատեսված կառույցները:
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրպաշարժի էպիկենտրոնում գրանցվել է 7,3 բալ, իսկ մայրաքաղաք Տոկիոյում` 4 բալ:
2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: