Մանկաբույժ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին պատմել է՝ արժե՞ արդյոք պատվաստվել կորոնավիրուսով հիվանդացածներին: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:
Ըստ նրա, գրեթե բոլոր բժշկական համայնքները եկել են այն եզրակացության, որ պատվաստանյութը անհրաժեշտ է նույնիսկ նրանց համար, ովքեր արդեն ապաքինվել են COVID-19-ից հետո:
Նա նշել է, որ պատվաստումից հետո իմունային պաշտպանության մակարդակն ու մարմնում հակամարմինների քանակն ավելի բարձր են, քան հիվանդությունից հետո:








































