«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ կատալոնական ակումբը շատ լուրջ է տրամադրված Մադրիդի «Ռեալ»-ի հետ սուպերգավաթի հանդիպումներին: Այս մասին հաղորդում է Marca-ն:
«Մրցակիցը պետք է խաղա հաղթանակի համար, բայց մենք էլ մեր հերթին ամեն ինչ անելու ենք հաղթելու համար: Հիմնական կազմի հետ խնդիրներ ունենք. առաջատար ֆուտբոլիստներից մի քանիսը վնասվածքներ ունեն, ոմանք էլ նոր են վերադարձել արձակուրդից և դեռ լավ մարզավիճակում չեն: Այդ պատճառով խաղադաշտ դուրս կգան երիտասարդ ֆուտբոլիստներ: Ես գոհ եմ այդ փաստից, քանի որ սա հրաշալի հնարավորություն է՝ տեսնելու, գնահատելու նրանց խաղն ու սատարելու երիտասարդներին»,- հայտարարել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ սուպերգավաթի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:









































