Խստորեն դատապարտում եմ նախօրեին Օղակաձև այգու հարակից հատվածում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի պղծումը:
Կատարվածը վանդալիզմ է, որի հեղինակներին գուցեև թվում է, թե այս կերպ կարելի է արտահայտել ադրբեջանա-իսրայելական ռազմական գործակցության շուրջ բնական ցասումը։
Հիշեցնեմ, սակայն, որ այս հուշարձանը նվիրված է ցեղասպանության զոհ դարձած միլիոնավոր հայ և հրեա անմեղ նահատակներին, և նրանց հիշատակը վառ պահելուն։
Կոչ եմ անում իրավապահ մարմիններին գտնել և պատասխանատվության ենթարկել այս վանդալիզմն իրականացնող սադրիչներին:









































