Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպական կոմիտեի ղեկավար Յոսիրո Մորին պաշտոնաթող Է լինում իր թույլ տված սեքսիստական արտահայտությունների շուրջը ծայր առած սկանդալի ֆոնին: Համապատասխան հայտարարությունը նա արել Է փետրվարի 12-ին «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի գործադիր խորհրդի նիստում:
«Այսօրվանից ես հեռանում եմ իմ պաշտոնից: Ես մեծ անհարմարություններ ստեղծեցի իմ անվայել ատահայտություններով: Ես չետք Է խոչընդոտ լինեմ Օլիմպիական խաղերին պատրաստվելու համար»,- ասել Է նա: