Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Իշխանության խոստումներն ու քայլերը լավատեսության հիմք են տալիս, որ հայ-իրանական ապրանքաշրջանառությունը կավելանա

Վերջին շրջանում հանդիպումները իրանցի տնտեսվարողների հետ շատացել են, վերջերս նաև Իրանում տնտեսական համաժողով է անցկացվել, որտեղ նաև հայ գործարարների են հրավիրել, իրանական ապրանքներն են ցուցադրել: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջերս Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է իրանցի գործարարների հետ և քննարկել Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները:

«Հայտնի է, որ Հայաստանը հրաժարվել է թուրքական ապրանքների ներմուծումից, իսկ դա տարեկան շուրջ 200 մլն դոլարի շուկա էր: Շատերի կարծիքով՝ որոշ թուրքական ապրանքներ կարող են փոխարինվել իրանականով: Այդ տեսանկյունից Իրանը ակտիվացել է, տարբեր հանդիպումներ կազմակերպում, ցանկություն կա այդ ապրանքների մի մասը փոխարինել իրանականով»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Իրանից ներկրվող ապրանքների մի մասն իրանական Ադրբեջանից է, փորձագետն ասաց. «Իրանական Ադրբեջանն ընդամենը Իրանում նահանգ է, և աշխարհում այդպիսի բան չկա, որ դու հրաժարվես որևէ երկրի որևէ կոնկրետ նահանգում արտադրված ապրանքներից: Բացի դրանից, իրանական Ադրբեջան չի նշանակում Ադրբեջան: Նրանք թե՛ մշակութային, թե՛ լեզվական առումով շատ տարբեր ժողովուրդներ են: Դա նույնն է, որ ասենք, Հայաստանը հրաժարվի Ռուսաստանի Թաթարստանի նահանգից ապրանքներ ներկրելուց, ինչ է թե՝ նրանք մուսուլման են: Եթե իրանական ապրանքները գալիս են Հայաստան, որևէ կապ չունի, թե դրանք որ նահանգում են արտադրվել: Դա Ադրբեջանի պետության հետ որևէ կապ չունի, գումարները գնում են Իրանի բյուջե»:

Հարցին, թե արդյոք հայ-իրանական հարաբերությունների խորացման առումով մեր իշխանությունների քայլերը բավարա՞ր են՝ հաշվի առնելով, որ այդ հարաբերություններում բեկում չի եղել, Արմեն Վարդանյանը համաձայնեց, որ բեկում չի եղել. «Միշտ քայլեր ձեռնարկվել են, որոնք դրական տեղաշարժ չեն գրանցել: Վերջին տարիներին մեր ապրանքաշրջանառության ծավալներն առանձնապես չեն էլ փոխվել: Հիմա կարծես այս իշխանությունը քայլեր ձեռնարկում է ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Համենայնդեպս, էկոնոմիկայի նախարարը վերջերս խոստացավ, որ մոտ ժամանակներս բացվելու է Մեղրիի ազատ տնտեսական գոտին: Վերջնական իրավիճակն ամփոփելու համար պետք է ունենալ թվային տվյալներ: Եթե իսկապես ապրանքաշրջանառության ծավալները մեծանան, կարելի կլինի խոսել բեկման մասին: Առայժմ դրանք միայն քայլեր են: Ես հույս ունեմ, որ առաջիկայում դրական տեղաշարժեր կարձանագրվեն այդ ուղղությամբ: Իշխանությունների խոստումներն ու քայլերը որոշակի լավատեսության հիմք են տալիս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում