«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է՝ արտահերթ ընտրությունները հունիսին կլինեն:
«Եթե իշխանությունն ունի իր ասած ռեյտինգը, ապա ընտրություններ պետք է աներ, այդտեղից կերևար: Ընտրությունը հետաձգվեց, ինձ թվում է՝ հունիսին կլինի: Հունիսին կտեսնենք այդ ռեյտինգը: Մի բան ակնհայտ է, որ իշխանության ներկայացուցիչները հանգիստ փողոցում ման գալու հնարավորություն չունեն: Ոչ թե տեռոր է, այլ իրենց ղեկավարած և կայացրած որոշումների պատճառով «երես չունեն»: Դա ռեյտի՞նգ է, խնդիր չկա՝ վայելեք», – ասաց ԼՀԿ պատգամավորը:








































