Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև են ընդունել Ուկրաինայի վերաբերյալ, որում կոչ են անում աշխատել Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության համար մանդատ ստանալու ուղղությամբ: Փաստաթղթում նշվում է տարածաշրջանում առկա հակամարտության կարգավորմանը ԵՄ-ի ավելի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտության մասին:
Եվրահանձնաժողովը և ԵՄ-ի արտաքին քաղաքականության ծառայությունը պարտավոր են ակտիվացնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը, կարևոր է մեծացնել վստահության ամրապնդման միջոցառումներ: ԵՄ-ն պետք է նպաստի ընտրությունների անցկացմանը և ապահովի միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքն այս տարածքներ:
Բացի այդ, փաստաթղթում նշվում է հանգամանքներից ելնելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին:
Քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Չեսնակովը Telegram-ում նշել է, որ Դոնբասում խաղաղապահներ տեղակայելու հետ կապված մեխանիզմներ չկան, և Եվրախորհրդարանը չի կարող որևէ մեկին դա պարտադրել: «Այս հայտարարությունն ավելի շատ դատարկ քաղաքական հռչակագրի է նման, ականջահաճո ուկրաինական կողմի համար, բայց ոչ ավելին»,- գրել է փորձագետը:











































