Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երկրի փոխվարչապետի պաշտոնում նշանակել է իր 39-ամյա որդուն՝ Սերդարին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Թուրքմենստանի հեռուստատեսությանը հղումով:
Նոր պաշտոնում Սերդար Բերդիմուհամեդովը զբաղվելու է պետական և հասարակական կառույցների, ինչպես նաև առողջապահության, կրթության և տնտեսության մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ և թվայնացմամբ:
Ավելի վաղ Թուրքմենստանի նախագահի որդին զբաղեցնում էր արդյունաբերության և շինարարության նախարարի պաշտոնը:








































