«Առաջ, Իտալիա» կուսակցության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ իրենց կուսակցապետը, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, Հռոմի իր նստավայրում անհաջող վայր ընկնելուց հետո գիշերն անց է կացրել Միլանի հիվանդանոցներից մեկում:
Երեքշաբթի օրը 84-ամյա քաղաքական գործիչը մասնակցել է խորհրդակցությունների:
Առավոտյան Բեռլուսկոնին վերադարձել է տուն, աշխատանքի:









































