Թերթը գրում է, որ հակառակ որոշ եկեղեցականների և պատմաբանների անհիմն պնդումների, թե իբր Հայոց եկեղեցում կաթողիկոսի հրաժարականի կամ գահընկեցության կարգ գոյություն չունի՝ անցյալում դա այնքան էլ անսովոր ու հազվադեպ երևույթ չի եղել։
«Հայոց եկեղեցու պատմության ամենամեծ գիտակ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի տվյալներով՝ չհաշված բազմաթիվ հակաթոռ և ինքնակոչ կաթողիկոսներին, օրինականորեն ընտրված և համայն եկեղեցու կողմից ճանաչված Ամենայն Հայոց 132 կաթողիկոսներից տասնմեկը նույնպես գահընկեց է արվել կամ հրաժարական տվել»,- գրում է «Հժ»-ն և հավելում.
«Այս անվիճելի իրողությունը նշանակում է, որ հիշյալ եկեղեցականներն ու պատմաբանները զբաղված են պատմության նենգափոխմամբ և հանրությանը մոլորեցնելու անպարկեշտ գործով՝ ավելի ևս խորացնելով ժողովրդի հիասթափությունը եկեղեցուց»։







































