Thursday, 11 06 2026
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել

Ինչո՞ւ Չինաստանը լռեց պատերազմում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանի հետ և քննարկել երկկողմ գործակցության հեռանկարներ: Նիկոլ Փաշինյանը Չինաստան այցելեց 2019-ի մայիսին, որտեղ հանդիպեց այդ երկրի նախագահ Սի Ցզինպինի հետ: Այդ հանդիպմանը Չինաստանի նախագահն արեց աննախադեպ հայտարարություն՝ ասելով, որ քաջածանոթ են հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերին և խոսեց այդ էջերի կրկնություն թույլ չտալու մասին: Չնայած դրան, Չինաստանը գրեթե լուռ էր Արցախի դեմ 44-օրյա պատերազմում, երբ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական եռաժանին փորձում էր կրկնել հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերը: Մինչև այսօր Հայաստանում շատերն են հարց տալիս, թե ինչու էր Չինաստանը լուռ, կամ գրեթե լուռ: Մյուս կողմից, այդ հարցի պատասխանը տալիս է թերևս քաղաքականությունը: Չինաստանը լռում էր, որովհետև խոսում էր մեծ քաղաքականությունը, որը ձևավորվում է շահերով, որը ձևավորվում է ոչ թե բաժակաճառերով կամ բարի ցանկություններով, այլ փոխկապակցված հետաքրքրություններով:

Դժբախտաբար, Հայաստան-Չինաստան հարաբերությունը փոխկապակցված չէ այդպիսի հետաքրքրություններով: Այդ հարցը բաց է ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքական բոլոր ուղղություններով, որոնք կարող են այլընտրանք լինել անվտանգային հարցում ռուսական մենաշնորհային ուղղությանը, ըստ այդմ նաև նպաստել այդ ուղղությամբ փոխադարձ հարաբերության առողջացմանն ու արդյունավետության բարձրացմանը: Քննարկե՞լ են արդյոք Նիկոլ Փաշինյանն ու Չինաստանի դեսպանը առարկայական ծրագրեր՝ կապված ռեգիոնալ նոր իրողությունների հետ, թե՞ հայ-չինական հարաբերությունը շարունակում է մնալ լոկ խոսքերի կամ գրված հռչակագրերի մակարդակի, ինչպես 2015 թվականին Սերժ Սարգսյանի Պեկին այցից հետո, որի ընթացքում եղավ երկու երկրների նախագահների մակարդակով տպավորիչ հռչակագիրը հայ-չինական համապարփակ գործակցության վերաբերյալ, սակայն առանց առարկայական և գործնական շարունակության: Միևնույն ժամանակ, Չինաստանի հետ հարաբերության առնչությամբ հարկ է հաշվի առնել առանցքային հանգամանքը, որ ներկայումս Չինաստանը, ըստ էության, աշխարհաքաղաքականության երկրորդ բևեռն է, և միջազգային քաղաքականությունը սկսում է կառուցվել ամերիկա-չինական՝ երկու բևեռների դիմակայության տրամաբանության շուրջ: Ըստ այդմ, Չինաստանի հետ հարաբերության կառուցումը պետք է հաշվի առնի այդ իրողությունը, որպեսզի Հայաստանը՝ առանց այդ էլ ԱՄՆ-Ռուսաստան դիմակայության մարտահրավերներին, չգումարի նաև ամերիկա-չինականը, առավել ևս, որ տողատակում իհարկե լինելու է Ռուսաստանի խանդը նաև Չինաստանի նկատմամբ: Այդուհանդերձ, Չինաստանը կարևոր ուղղություն է, որը պետք է հայտնվի Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում: Այդ ուղղությունը պահանջելու է առանց այդ էլ սուղ պաշարից զգալի ռեսուրսներ, սակայն, թերևս, չարժե ռեսուրս խնայել չինական ուղղությամբ հարաբերությունը խորացնելու համար, իհարկե՝ ոչ մյուս առանցքային ուղղությունների հաշվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում