Միայն այս ընթացքում ինքնակամ շինությունների մասով դիմումները կազմել են 27 հազար. սա աննախադեպ քանակ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շինթույլտվությունների գործընթացը դանդաղ է ընթանում:
«Բնականաբար, մեր ճարտարապետական վարչությունն աշխատում է լարվածության տակ է: Ես հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը, քանի որ ինչքան էլ մեծացնենք մեր հաստիքացուցակը, հնարավոր չէ միանգամից բոլոր 27 հազարին սպասարկել:









































