Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: ԲԴԽ-ն առաջադրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը:
Թեկնածուին ներկայացնում է ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը:
«Որ այստեղ հարց եք բարձրացնում ԲԴԽ լիազորությունների վերաբերյալ, հենց մեր տիրույթում էր նաև, և դուք ձեր նախարարի հետ անընդհատ մերժում էիք այն բարեփոխումները, որոնք պիտի արվեին ԲԴԽ-ում առողջ միջավայր ստեղծելու համար: Ուստի իշխող ֆրակցիայի կողմից այդ հարցերը պատշաճ չեն»,- դիմելով «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին` ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նա հարց ուղղեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանին. «Անցած երկուշաբթի օրը ձեր ԲԴԽ նախագահը ողջ-առողջ եկել է աշխատանքի` մինչև ուրբաթ ներառյալ, և հանկարծ մեկնել է արձակուրդ: Ի՞նչ է պատահել Ռուբեն Վարդազարյանին, ինչո՞ւ է նա փախել այսօրվա նիստին մասնակցությունից, և ի՞նչու եք համաձայնել դուք ներկայացնել Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածությունը»:
Պատգամավորը արձագանքեց, որ հետևում է ԲԴԽ բոլոր անդամների գործունեությանը և գիտի, թե ով է ողջ-առողջ կամ վատառողջ. «Ես գիտեմ, թե ով ինչ հեծանվից է ընկել և ինչ վնասվածքներ է ստացել: Նույն Վարդազարյանը հեծանվից ընկնելու այս ամբողջ ընթացքում մարտակոչեր էր հղում դատավորներին վնգստացող դատավորների վերաբերյալ: Այնպես որ խնդրում եմ ցույց մի տվեք, թե դուք չգիտեք իրականությունը»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































