Գիտնականները նոր ախտանիշներ են բացահայտում, որոնք առաջանում են COVID-19-ով վարակվածների մոտ: Թվում է, որ հիվանդության այնպիսի նշաններ, ինչպիսիք են սուր շնչառական ախտանիշները և հոտի կորուստը, արդեն հայտնի է բոլորին: Բայց կան նաև վարակի այլ՝ շատ ավելի անսպասելի դրսևորումներ:
Իսպանացի բժիշկները հայտնաբերել են COVID-19-ի համար անսովոր մի քանի ախտանիշ, որոնցից հիվանդները պարբերաբար բողոքում են: Ըստ Daily Express-ի՝ մադրիդցի գիտնականները հիվանդության դրսևորումների մասին զրուցել են կորոնավիրուսով վարակված 666 մարդու հետ, և պարզվել է, որ յուրաքանչյուր չորրորդը «տարօրինակություններ» ունի:
Այսպիսով, անսովոր ախտանիշների շարքում, հետազոտողները նշել են լեզվի, տուբերկուլյարների, ինչպես նաև բերանի լորձաթաղանթի խոցեր և այտուց:
Յուրաքանչյուր տասներորդ հիվանդը դժգոհել է ոտքերի և ձերքերի ափի այրոցի զգացումից: Բայց այս ախտանիշի մասին խոսել են միայն ծանր թոքաբորբով տառապող չափահաս հիվանդները։









































