ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանն այսօր Սինջարի շրջանի Քոչո գյուղում մասնակցել է ցեղասպանության զոհ դարձած 104 եզդի զոհերի հուղարկավորության արարողությանը: Բաքոյանն այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Նա հայտնել է, որ մասնակցում է Սինջարում ցեղասպանության զոհերի հուղարկավորության արարողությանը: Պատգամավորը տեղեկացրել է, որ հավաքվել է եզդիական համայնքը` աշխարհի բոլոր ծայրերից:











































