Նոր տեսակի կորոնավիրուսով կրկնակի վարակումը կարող է կապված լինել ոչ միայն օրգանիզմում մնացած պաթոգենի վերաակտիվացման հետ, այլև թուլացած իմունիտետի ֆոնին նոր վարակի հետ, կարծում են Յեյլի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները:
Այսպես, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) կարծում են, որ նախնական վարակից հետո 90 օրվա ընթացքում կորոնավիրուսի թեստի դրական արդյունքը, ամենայն հավանականությամբ, վկայում է վիրուսի կայուն արտազատման, այլ ոչ թե կրկնավարակի մասին։
Միևնույն ժամանակ, գիտնականները կորոնավիրուսով հիվանդացածի մոտ կրկնավարակի դեպք են դիտարկել չորս ամիս առանց ախտանիշների և մի քանի բացասական թեստերից հետո: Հետազոտողները եզրակացրել են, որ այս դեպքում վարակի երկու առանձին դրվագ է տեղի ունեցել:









































