«Ճամփորդիր առանց Covid-19»-ի ծրագիրը հաջողությամբ մեկնարկել և գործարկել ենք։ Ընդամենը 7 քաղաքացու դեպքում է, որ մեկնելու խոչընդոտ է առաջացել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց՝ «Ճամփորդիր առանց Covid-19»-ի հավելվածով ճամփորդելու մոդելը մեկամսյա փորձնական ծրագիր էր համարվում․ «Կարծում եմ՝ այլևս այդ մեկ ամսվա խնդիրը դուրս է եկել և փետրվարի 15-ից օրական ունենալու ենք 4 կանոնավոր չվերթ։ Այս երեք օրվա ընթացքում օդային ուղիներով Հայաստանից մեկնել է 3900 մարդ, Հայաստան է եկել 3400 մարդ։ Հայկական անձնագրով մեկնածների թիվը 1423 է, իսկ հայկական անձնագրերով Հայաստան ժամանածների թիվը՝ 1263։ Ըստ էության հավելվածը լիարժեք աշխատում է»,-ասաց փոխվարչապետը։











































