Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն ՀՀ նախագահի աշխատակազմի աջակցությամբ զբաղվում է հադրութցիների խնդիրներով

Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի շուրջ 13500 բնակիչներ զրկվել են իրենց հայրենիքից, սեփական տնից և ունեցվածքից և ստիպված են ապրել ժամանակավոր բնակության վայրերում և կացարաններում: Նրանց առջև ծառացել են տարբեր սոցիալ-տնտեսական և իրավական խնդիրներ, որոնք կարգավորելու, դրանց համակարգային լուծում տալու նպատակով հենց հադրութցիների նախաձեռնությամբ ստեղծվել է «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը:

ՀԿ-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մերի Դավթյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է, որ կազմակերպության ստեղծման գաղափարն ի հայտ էր եկել պատերազմի օրերին, երբ անգամ պաշտոնական աղբյուրներն այլևս չէին հերքում, որ ադրբեջանական կողմը վերահսկողություն է հաստատել հայկական Հադրութի նկատմամբ:

«Ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մի խումբ հադրութցիներով տարբեր քաղաքական ակցիաներ էինք կազմակերպում միջազգային կազմակերպությունների, Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանությունների առաջ: Ակցիաների նպատակը խնդրի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելն էր, քանի որ Հադրութը հայկական է, այն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, երկար տարիների բանակցային գործընթացում Հադրութի շրջանի մասին երբևէ որևէ խոսք չի էլ եղել»,- նշում է Մերի Դավթյանը:

«Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության ակցիան Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց անարձագանք չէր մնացել. հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անմիջապես ընդունել էր հադրութցիներին, լսել նրանց ու խոստացել առաջնային լուծում տալ անօթևան մնացած մի քանի տասնյակ ընտանիքների խնդիրներին: «Հանրապետության նախագահի աշխատակազմն առաջինն էր, որ պատրաստակամություն հայտնեց աջակցելու իրենց բնօրրանից տեղահանված հադրութցիներին: Նրա աջակցությամբ լուծվեցին 25 ընտանիքի կեցության և սննդի հարցերը, նրանք ժամանակավոր տեղավորվեցին հյուրանոցներում և հյուրատներում, նրանց տրամադրվեց սոցիալական աջակցություն: Նախագահի աշխատակազմի հետ համակարգված աշխատանքները շարունակվում են, և առաջիկայում փորձելու ենք նրա աջակցությամբ լուծել նաև տեղահանված հադրութցիների զբաղվածության խնդիրը»,- ասում է Մերի Դավթյանը:

Խոսելով կազմակերպության նպատակների մասին՝ նա ընդգծում է, որ իրենք մտադիր են Հադրութի դեօկուպացիայի հարցը հասցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգ: «Պետք է թակենք բոլոր հնարավոր դռներն ու աշխարհին ասենք, որ Հադրութը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել և չի կարող կազմել»,- ասում է «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ի համահիմնադիրը:

2020թ. դեկտեմբերին պաշտոնապես գրանցված հասարակական կազմակերպությունն օրերս շնորհանդես էր կազմակերպել, որի նպատակն էր հանրության ավելի լայն զանգվածներին և մասնավորապես Հայաստանի տարբեր մարզերում այս պահին բնակություն հաստատած հադրութցիներին տեղեկացնել իրենց գործունեության մասին. գրասենյակն արդեն գործում է Երևանի Խորենացու 26ա հասցեում:

ՀԿ-ի համահիմնադիրն անկեղծորեն ցանկանում է, որ մի օր «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունն անվանափոխվի կամ պարզապես դադարեցնի իր գործունեությունը, քանի որ դա կնշանակի, որ իրենց հիմնական նպատակն ու ցանկությունն արդեն իրականություն են: «Թեպետ հադրութցիներն այսօր իբրև փաստ ընդունել են կատարվածը, սակայն նրանց սպասումը շատ մեծ է, վստահ են և հավատում են, որ մի օր վերադառնալու են իրենց հայկական օջախները»,- եզրափակում է Մերի Դավթյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում