Ոստիկանները փետրվարի 3-ին հայտնաբերել և վնասազերծել են մագնիսական ականը, որն ամրացված է եղել Քաբուլի քաղաքագլուխ Դաուդ Սուլթանզոյի ավտոմեքենային: Այդ մասին աֆղանական «Տոլո» հեռուստաալիքին հայտնել են անվտանգության տեղական ծառայության ներկայացուցիչները։
Տեղի ունեցածի այլ մանրամասներ հեռուստաալիքը չի հաղորդում:
Փետրվարի 3-ին՝ ավելի վաղ, Քաբուլում պայթեցրել են ոստիկանական ավտոմեքենա, որի հետևանքով զոհվել է մեկ, տուժել՝ երեք մարդ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:









































