Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Արթուր Վանեցյանի, Իշխան Սաղաթելյանի, Գագիկ Ծառուկյանի և Վազգեն Մանուկյանի հետ։ ԶԼՄ–ներում տեղեկություններ են տարածվել, որ շարժման ռազմավարությունը փոխվելու է, հնարավոր է` շարժումը այսուհետ գլխավորի Ռոբերտ Քոչարյանը կամ որ շարժման դադարեցման մասին են հայտնելու։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ: