Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան այն պատվաստանյութի սահմանափակ կլինիկական փորձարկումները, որն ստեղծվել Է գրիպի դեմ կենդանի պատվաստանյութի հիման վրա, կսկսվեն մինչեւ 2021 թվականի վերջը: Այդ մասին «Դոկտոր» հեռուստաալիքի եթերում հայտնել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինը:
Պատվաստանյութը մշակվել Է Սանկտ Պետերբուրգի փորձարարական բժշկության ինստիտուտի հարթակում՝ «Բիոկադ» ընկերության հետ համատեղ: Ռուսաստանում COVID-19-ի դեմ գրանցվել Է արդեն երկու հայրենական պատվաստանյութ, երրորդն սպասում Է գրանցման, չորրորդը կարող Է կլինիկական փորձարկումներին մոտենալ հուլիսին: Քաղաքացիական շրջանառության մեջ Է դրվել «Սպուտնիկ V» պատվաստանյութը, որը մշակվել Է առողջապահության նախարարության Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում, եւ Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» կենտրոնի «ԷպիՎակԿորոնա»-ն:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնի պատվաստանյութն ավարտում Է կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը, գրանցման փաստաթղթերը առողջապահության նախարարություն են հանձնել հունվարի 20-ին: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակվել Է Բժշկակենսաբանական դաշնային գործակալության կողմից, այժմ նախակլինիկական փորձարկումներ Է անցնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:







































