Ֆրանսիայի Նանտ քաղաքի բնակիչը սուսերով հարձակվել է ոստիկանի վրա ու վիրավորել նրան: Այս մասին հայտնում է Figaro թերթը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Նշվում է, որ իրավապահները փորձել են կանխել ամուսինների վեճը: Երբ նրանք հասել են դեպքի վայր, տղամարդը, որ ենթադրաբար զինված էր միջնադարյան սուսերով, վիրավորել է ոստիկանության աշխատակիցներից մեկին ազդրի և աճուկի շրջանում:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հունվարի 30-ին: Ոստիկանությունը պարզել է, որ հարձակվողը գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ: Երեքշաբթի՝ փետրվարի 2-ին, տղամարդը կկանգնի դատարանի առաջ:











































