Բրազիլական Սան-Պաուլու քաղաքի քաղաքային խորհուրդը օրինագիծ է ընդունել ըստ որի ամեն դեկտեմբեր ամսվա երրորդ կիրակին տոնվելու է որպես Հետերոսեքսուալների հպարտության օր: Խորհրդի անդամները նշում են, որ այն հակամիասեռական բնույթ չի կրում, բայց բողոք է արտահայտում միասեռականների արտոնյալ վիճակի դեմ:
«Սան-Պաուլու քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում ամեն տարի զանգվածային միասեռականների շքերթ է անցկացվում, սակայն ավետարանականներին չեն թույլատրում այնտեղ Հիսուսի պատվին երթ անցկացնել»,-նշում է որոշումը առաջարկած Ժիլբերտո Ապոլինարիոն:
Նախագիծը դեռ պետք է ստորագրվի քաղաքապետի կողմից: