«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանում հայկական բեռնատարների վրա հարձակումից անցել է ուղիղ երկու շաբաթ, սակայն վրացական իրավապահ մարմինները շարունակում են անարդյունք փնտրել դրա կազմակերպիչներին և անմիջական իրականացնողներին:
Վրացական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ իրավապահները տեղյակ են, որ հարձակման հետևում կանգնած են հիմնականում ադրբեջանաբնակ Մառնեուլի և Գարդաբանի շրջանում գործող «Գորշ գայլեր» խմբավորման անդամները, որոնք ֆինանսավորվում և ուղղորդվում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և հենց այդ պատճառով իրենց համարում են օրենքից վեր կանգնած»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:









































