Այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով:
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, հակադարձելով նախորդ բանախոսին, նշեց, որ այսօր կառավարության առջև այնքան ֆինանսական խնդիրներ են ծագել, որ եթե ինքն էլ լիներ վարչապետ, այդ 25 մլն-ը կհատկացներ ոչ թե գիտությանը, այլ զոհվածների ընտանիքներին. «Այս պատերազմում մենք պարտվել ենք բոլորիս մեղքով, այդ թվում նաև՝ գիտնականների»:
Նրա խոսքով՝ մեր միակ փրկօղակը ոչ ստանդարտ լուծումներն են. «Պետք է հաշվի առնել նաև ստեղծագործողների ազատությունը»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































