Այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով:
«Բոլոր վարչապետները կազմակերպում են այսպիսի լսումներ, որոնք տալիս են 0 արդյունք»,- հայտարարեց Ֆիզիկայի ինստիտուտի թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:
Նրա խոսքով՝ 2020-ի աղետից պետք է դասեր քաղել. «Այն ազգերը, որոնք մոլորակի վրա ասելիք չունեն, կորչելու են: Մենք ընտրության առաջ ենք և պետք է մտնենք մրցակցության մեջ: Բայց անհեթեթ է մտնել մրցակցության մեջ ՀՆԱ-ի 0.25 տոկոս ֆինանսավորմամբ: Եթե դուք չեք կարող այս կառավարությանը ստիպել, որ գիտության ֆինանսավորումը ավելացվի, ապա դուք պետք է հեռանաք: Այն կառավարությունը, որն ընդունակ չէ կրկնապատկել գիտության ֆինանսավորումը այս 44-օրյա պատերազմի աղետից հետո, պետք է գնա վաստակած հանգստի»:
Նա հավելեց, որ բոլոր կառավարություններն են գիտության հանդեպ վատ վարվել. «Այս կառավարությունն ավելի վատ: Այն օրենքի նախագիծը այն տեսքով, որը դրվել է շրջանառության մեջ, դա ոլորտի վրա իր ազդեցությամբ հավասարազոր է լինելու Շուշիի հանձնմանը»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































