Այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով:
Ինչպես նշեց Գիտության կոմիտեի նախագահը, պատերազմը ցույց տվեց, որ ծանր սպառազինությանը զուգահեռ զարգանում է թեթև ու գիտատար սպառազինությունը:
«Այս մրցավազքը հատկանշական է նրանով, որ այդ ոլորտում հաջողություն ունենալու համար պարտադիր չէ ունենալ ծանր գործարանային կարողություններ, փոխարենը անհրաժեշտ է գիտություն և ճարտարագիտություն, ինչը հնարավորություններ է բացում փոքր պետություններին այս խաղի մեջ մտնելու համար: Մրցավազքին չմասնակցելը կարող է ճակատագրական լինել մեզ համար»,- ընդգծեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:







































