Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են կայացրել ստեղծել փոխադրումների և դրանց անվտանգության ապահովման, ինչպես նաև այլ վերահսկողության փորձագիտական ենթախմբեր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խմբի նիստից հետո՝ գրում է ՏԱՍՍ-ը:
«Կողմերը պայմանավորվել են ստեղծել հետևյալ փորձագիտական ենթախմբերը՝ երկաթուղային, ճանապարհային և համակցված տրանսպորտի գծով. տրանսպորտի ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և վերահսկողության այլ տեսակներ», – ասված է ՌԴ Նախարարների կաբինետի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ենթախմբերի կազմավորումը նախատեսվում է ավարտել մինչև փետրվարի 2-ը:









































