Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Ժողովրդի դեմ ռևանշ է․ լրջանալ է պետք․ Զարեհ Սինանյան

Պատերազմը բարդություններ է առաջացրել նաև Սփյուռքի հետ աշխատանքում: Արդեն հաղթահարման նշույլներ կան: Որքան համայնքը ֆիզիկապես հեռու է Հայաստանից, այնքան ավելի դժվար է հաղթահարվում պատերազմի ցնցումը, շոկը, հիասթափությունը, վիշտը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սփյուռքահայերի տրամադրությունների վրա ազդեցությւն են թողնում Հայաստանից կազմակերպված տեղեկատվական արշավները: Սինանյանի խոսքով՝ մանավանդ Միացյալ Նահանգների համայնքում գերակայում է նախորդ ռեժիմին պատկանող մամլո միջոցների հետ առնչությունը, որոնք Հայաստանի իրականությունից տարբերվող՝ ալտերնատիվ իրականություն են ներկայացնում: «Հայաստանում առանց այն էլ խնդիրներ շատ կան, պետք չէ դրանք «ծաղկացնել»: Առկա մարտահրավերները շատ լուրջ են, բայց նաև հորինում են: Օրինակ՝ ընդդիմադիրների ցույցերը ներկայացվում են պերճ գույներով և մթնոլորտը թունավորված են պահում, իսկ ովքեր Լոս Անջելեսից գալիս են այստեղ և վերադառնում, բոլորովին այլ կերպ են ներկայացնում իրականությունը»:

Սինանյանի խոսքով՝ Սփյուռքը գնալով առողջանում է, նրա հետ աշխատանքի ծավալները մեծանում են: «Սփյուռքի հետ աշխատանքի մեր տեսլականը չի փոխվել՝ ի սկզբանե եղել է առավելագույնս ներգրավվածությունն ու մասնակցայնությունն ապահովելու, միասին հաջողությունները կիսելու տրամաբանությունը: Միշտ դեմ ենք եղել այն տրամաբանությանը, որ տասնամյակներ շարունակ գոյություն է ունեցել,երբ ասել են՝ փողը տվեք, բայց ձայններդ կտրեք, կամ մենք ձեզանով կհետաքրքրվենք, երբ որ ձեր օգնության կարիքն ունենանք: Մենք կողմ ենք եղել նաև մեր երկրի կառավարման համակարգում Սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմանը:

Միայն հայաստանյան ռեսուրսով չենք կարողանալու հաղթահարել մեր դժվարությունները, իսկ եթե ներգրավենք Սփյուռքի հսկայական ներուժը, մարդուժը, կկարողանանք հաղթահարել»,- նշեց Սինանյանը:

«Ինֆորմացիան տեղ հասցնելու իմաստով մենք մրցում ենք մի ամբողջ համակարգի հետ, որը մուլտիմիլիոնանոց համակարգ է և հիմնված է Հայաստանի ժողովրդից թալանված ռեսուրսների վրա և այսօր օգտագործցում է հայ ժողովրդի, պետության դեմ. ժողովրդի դեմ ռևանշ են ուզում»,- ընդգծեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում