Սերբիայի իշխանությունների և Կոսովոյում ՆԱՏՕ-ի հրամանտարության տակ գտնվող միջազգային ուժերի՝ KFOR-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ կարգավորելու Կոսովոյի հյուսիսային մասում ծագած հակամարտությունը:
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների՝ անցագրային երկու կետերի համար սկսված հակամարտությունից հետո ՆԱՏՕ-ի ուժերը առնվազն մինչև սեպտեմբերի կեսը իրականացնելու են դրանց վերահսկողությունը: Նշվում է նաև, որ եթե անհրաժեշտություն լինի, այս պայմանավորվածությունների ժամկետները կերկարացվեն:
Հիշեցնենք, որ իրավիճակն այս շրջանում սրվել էր հուլիսի 25-ին այն բանից հետո, երբ Կոսովոյի իշխանությունները փորձել էին իրենց հսկողությունը հաստատել Կոսովոյի հյուսիսում գտնվող և սերբերի վերահսկողությանը ենթարկվող անցագրային կետերում:












































