Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 101 միլիոն թեստ, հունվարի 29-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել է կորոնավիրուսի ավելի քան 101,1 միլիոն թեստ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին օրը կատարվել Է 411 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքի պատճառով այսօրվա դրությամբ բժշկական հսկողության տակ Է մնում շուրջ 643,4 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:








































