Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Կարո Փայլանն արձագանքել է Քարաբեքիրի հայտնի դիմանկարի մասին Էրդողանի գրառմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսպես կոչված՝ ազատագրական շարժման Արևելյան ճակատի հրամանատար, 1920թ. թուրք-հայկական պատերազմում թուրքական զորքերի հրամանատար Քազըմ Քարաբեքիր փաշայի մահվան տարելիցի կապակցությամբ գրառում է արել սոցցանցի իր էջերում:

Ermenihaber-ը հայտնում է, որ Էրդողանը գրառմանը կից հրապարակել է Քազըմ Քարաբեքիր փաշայի դիմանկարը’ հռետորական հարց հնչեցնելով, թե արդյոք մարդիկ գիտեն այդ նկարի պատմությունը:

Այնուհետև Էրդողանը նշել է, թե իբր Քարաբեքիր փաշան «երեխաներին կարեկցող, անտուն մանուկներին պաշտպանող, մեծահոգի պետական այր էր»:

Նրա խոսքով՝ Քարաբեքիրը «որբերի հայրն էր», որն «Անատոլիայում» (Արևմտյան Հայաստան-խմբ.) իր հոգածության տակ էր վերցրել 6000 երեխայի և վերջիններիս բոլոր ծախսերը:

Անդրադառնալով դիմանկարի պատմությանը’ Թուրքիայի նախագահը նշել է, որ այն Քարաբեքիրին էին նվիրել Տրապիզոնի որբերը, որոնք գտնվում էին փաշայի հովանու ներքո:

Էրդողանն ապաշուք թուրք զորավարի «երախտիքը» ևս մեկ անգամ ի ցույց դնելու համար գրել է.

«Դիմանկարի տակ արված գրությունը ևս մեկ անգամ մեզ ցույց է տալիս, թե որքան բարի և որքան մեծահոգի է եղել մեր նախնին.

Որբերի մեծարգո հայր հերոս Քազըմ Քարաբեքիր փաշային… Տրապիզոնի հայ որբերի կողմից… Ռումի 1922թ. սեպտեմբերի 9»:

Նշենք, որ դիմանկարի տակ արված գրությունն օսմաներեն է:

Թուրքիայի նախագահի այս գրառմանն արձագանքել է այդ երկրի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը:

Փայլանը մասնավորապես գրել է.

«Այսպես կոչված այդ դիմանկարի պատմությունը գիտե՞ս, պարոն Էրդողան: Այդ երեխաները որբացել են, քանի որ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ իրենց ընտանիքները կոտորվել են: Պարոն Էրդողան, դու իսկապես պատրա՞ստ ես առերեսվել այդ դիմանկարի պատմության հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում