Ինչպես հաղորդում է Al-Wataniya գործակալությունը, վկայակոչելով Տրիպոլիում Լիբանանի Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչին, կորոնավիրուսային համավարակի ֆոնին սահմանափակումների դեմ զանգվածային ցույցերի արդյունքում, որոնք վերաճեցին անկարգությունների և ոստիկանության հետ բախումների, ավելի քան 200 մարդ է վիրավորվել:
«Վերջին տվյալների համաձայն, ոստիկանության հետ ցուցարարների բախումների ընթացքում տուժածների թիվը հասել է 226-ի, նրանցից 35-ը տեղափոխվել են հիվանդանոց», – ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տրիպոլիի իշխանությունները որոշել են բանակին ներգրավել՝ ցուցարարներին խաղաղեցնելու համար:
.