Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ռուսաստանում այսօր Փաշինյանի դեմ են հանդես գալիս մարդիկ, որոնք միշտ նրա օգտին են հանդես եկել

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որ վերջին շրջանում պարբերաբար սուր քննադատում է Հայաստանի իշխանություններին և վարչապետին ու պահանջում վարչապետի հրաժարականը, հերթական գրառումն է արել Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ «պարո՛ն Փաշինյան, ո՞րն է ձեր առջև դրված հաջորդ հակահայկական նպատակը»։

«Համառորեն չցանկանալով հեռանալ՝ դուք ոչ միայն ընդլայնում եք հարցերի շրջանակը, որոնց պատասխանները պետք է տաք ժողովրդի առջև, այլ նաև այդ շրջանակում նոր ֆիգուրանտների եք ներգրավում՝ առաջին հերթին բոլոր նրանց, ովքեր ՀՀ օրենքներին համապատասխան կարող էին կանգնեցնել ձեր հակազգային և հակապետական գործունեությունը, սակայն դա չեն արել և այդպիսով դարձել են մեր ժողովրդի պատմության մեջ մեծագույն ստի և դավաճանության մասնակից»,- գրել է Աբրահամյանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը նշեց, որ Ռուսաստանում հայկական համայնքները դեռ դուրս չեն եկել վատ վիճակից, որում գտնվում են նոյեմբերյան կապիտուլյացիայից հետո, երկրորդ՝ հունվարի 11-ին ևս եղավ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, որի ժամանակ հայտարարություն ընդունվեց, որի հիման վրա Հայաստանը նորից միակողմանի գնաց զիջումների, Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, որ պետք է ճանապարհ բացվի Մեղրիով և այլն: Նա նշեց, որ հայկական համայնքի կազմակերպությունները վիրավորված են Հայաստանի իշխանություններից, քանի որ Հայաստանում չեն լսում Սփյուռքի ձայնը, չեն ուզում Սփյուռքի հետ հաշվի նստել, և երբ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը ելույթ է ունենում, նա ներկայացնում է այն տրամադրությունները, որոնք կան Ռուսաստանի հայկական համայնքում:

«Այսօր Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանի դեմ են հանդես գալիս մարդիկ, որոնք միշտ նրա օգտին են հանդես եկել: Օրինակ՝ «Միավորված հայերը» և այլն: Նրանք բոլորը քննադատում են վարչապետին: Վերջերս Փաշինյանը իր ելույթներից մեկում շատ վատ բաներ ասաց Շուշիի մասին՝ նշելով, որ Շուշիի բնակչության 90 տոկոսն ադրբեջանցիներ են եղել: Դա Սփյուռքի համար հարված էր թիկունքից: Դրանից առաջ էլ ասել էր, թե Շուշին գորշ ու դժգույն քաղաք է: Կա՛մ ինքը պատմությունը վատ գիտի, կա՛մ որոշել է խաղալ Ալիևի դաշտում: Պատահական չէ, որ շատ ադրբեջանցի գործիչներ մեջբերում են Փաշինյանին, պաշտպանում նրա խոսքերը, ասում են՝ ճիշտ է ասում: Փաշինյանը երևի չգիտի, որ Շուշին եղել է մեր մշակութային կենտրոններից մեկը: Նա չգիտի, որ 1920 թվականին այդտեղ հայերի ջարդ է եղել, և 20 հազար հայերի են կոտորել: Մի կողմից՝ Ալիևը հայտարարում է, որ Շուշին դառնալու է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքը, թյուրքական աշխարհի մշակութային կենտրոնը, միաժամանակ Փաշինյանը հայտարարում է, որ Շուշին ադրբեջանական քաղաք է: Սա վիրավորանք է հայ ժողովրդի մեծ գրող Մուրացանի, հայտնի կոմպոզիտոր Թարիվերդիևի, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հասցեին, որոնք արմատներով Շուշիից են: Դրա համար էլ Արա Աբրահամյանն իր ելույթում փաստացի ներկայացնում է ՌԴ հայկական սփյուռքի տրամադրությունները»,- ասաց մեր զրուցակիցը:

Արամ Խաչատրյանը նշեց, որ Ռուսաստանի հայերի համար անհասկանալի են Հայաստանի կառավարության քայլերը, Փաշինյանը կարծես աչք է փակում տեղի ունեցածի վրա, երբ հազարավոր մարդիկ են մահացել, մենք պարտվել ենք:
«Այնպես չէ, որ եկեք այդ էջը փակենք, սկսենք նոր էջից ապրել, աշխատել: Ցավոք, հայ ժողովրդի մեջ հիմա պարտվողական տրամադրություններ են, նույնը նաև՝ Սփյուռքում: Պարզապես պետք է նաև հաշվի առնել, որ այստեղ բազմաթիվ հայեր ու ադրբեջանցիներ են ապրում, որոնք գրեթե ամեն օր առնչվում են իրար հետ: Ընկալումը, որ հայերը պարտվել են, արտահայտվում է ադրբեջանցիների վարքում, և դա մեզ համար շատ վիրավորական է:

Այդուհանդերձ, հայ համայնքը շարունակելու է օգնել Հայաստանին ու Արցախին: Մենք մեծ գումարներ ենք փոխանցել «Հայաստան» հիմնադրամին, բայց այդպես էլ չհասկացանք, թե ինչպես ծախսեցին այդ գումարները: Պարզվեց, որ այդ գումարները տվել են կառավարությանը:

Ռուսաստանի հայ համայնքի 99 տոկոսն ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա պաշտոնից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձի խնդրին, Արամ Խաչատրյանն ասաց, որ հայկական համայնքում հարցեր են բարձրացնում, թե ինչու Հայաստանը չկանգնեց նրանց պաշտպանության դիրքերում. «Շատ թույլ փորձեր է անում Փաշինյանի կառավարությունը նրանց վերադարձնելու համար: Մոսկվայում էլ են հասկացել, որ նա շատ թույլ ղեկավար է: Պարտություն կրած ղեկավարը չի կարող միջազգային հանդիպումներում ներկայացնել Հայաստանը:

Վերջերս եղավ ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ, որտեղ Ալիևը շուրջ 30 րոպե կարողացավ ներկայացնել իրեն հուզող հարցերը, իսկ Հայաստանի կողմից ոչ ոք չկար: Պարզ է, որ լրատվամիջոցները հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանի հայրն է մահացել, բայց մի՞թե Հայաստանի կառավարությունում չկային փոխվարչապետներ, որոնք կարող էին ներկայացնել Հայաստանը. թեկուզ ԱԺ նախագահը կամ ՀՀ նախագահը ներկայացնեին:

Սա նույնպես մեզ համար վիրավորական էր: Նաև մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը մեր ռազմագերիներին ներկայացնում է որպես հանցագործներ: Նրանք արդեն միջազգային հետախուզում են հայտարարել 300 հայերի նկատմամբ:

Քրգործ են հարուցել Հայաստանի նախկին շատ պաշտոնյաների, նախարարների, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ: Հայաստանի կողմից ոչ մի պատասխան քայլ չի արվում: Մենք այսօր զգում ենք հայ համայնքի կտրվածությունը Հայաստանից: Տպավորություն է, որ ՀՀ կառավարությունը որոշել է մեզ վանել իրենից: Նրանք ուզում են մի մեծ ցանկապատ կառուցել Հայաստանի և Ռուսաստանի հայ համայնքի միջև»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում