Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Վազգեն Մանուկյանն իր գլխավորած ուժերով ֆիասկո ապրեց․ նրանց պետք է ուղարկել պատմության աղբանոցը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել: Փոփոխության բնույթը Սահմանադրության 92-րդ հոդվածում այնպիսի լրացում կատարելն է, որի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է նաև Ազգային ժողովի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ Ազգային ժողովի արձակվելու դեպքում: Առաջարկվում է նաեւ ամրագրել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան քառասուն եւ ոչ ուշ, քան հիսունհինգ օր հետո։ Արդար Հայաստան նախաձեռնության համահիմնադիր Նորայր Նորիկյան Հայաստանում պարադոքսալ իրավիճակ է՝ վարչապետի հրաժարականը պահանջող ուժերը դեմ են հանդես գալիս արտահերթ ընտրություններին, փոխարենն ինքը՝ իշխանությունը փորձում է արտահերթի հասնելու իրավական ուղիներ գտնել։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:

«Գործող Սահմանադրությունն ուղղակի պատուհաս դարձավ մեր պետականության, անվտանգային համակարգի և առհասարակ հասարակական հարաբերությունների կարգավորման համար, չլուծեց սահմանադրական մարմինների միջև առաջացող վեճերը, ավելի խորացրեց անվստահությունը հանրային տիրույթում և հանրային իշխանությունների մեջ:

Ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ. քաղաքական մեծամասնությունը, որը հաղթահարում է անգամ երկու երրորդը, այսօր շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որի նպատակն է հաղթահարել սահմանադրական կարգավորումները: Ակնհայտ է, որ գործող սահմանադրական կարգավորումներով ԱԺ լուծարման կամ արտահերթ ընտրությունների անցկացման շատ սահմանափակ հնարավորություններ կան:

Քաղաքական մեծամասնությունը շրջանառության մեջ է դնում մի նախագիծ, որը օրնսդիր մարմնին հավելյալ հնարավորություն կտա առանց վարչապետին անվստահություն հայտնելու գնալ ինքնալուծարման: Երկրի քաղաքական իշխանությունը, որը մեծամասնություն է,  կարող է ցանկացած հարց անցկացնել և դարձնել օրենք, այսօր զգուշորեն է մոտենում այդ խնդրին, քանի որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում հնարավոր է այլ զարգացումներ լինեն»,- նշեց մեր զրուցակիցը:

Նորիկյանը հավելեց, որ վերապահումով է մոտենում և անընդունելի է համարում իշխանության խնդիրը լուծելու ճանապարհին ժամանակ առ ժամանակ Սահմանադրության մեջ իրավակարգավորումներ փոխելը: «Սա նշանակում է, որ ամեն իշխանություն իր քիմքին, իր քմահաճույքին համահունչ  վերաձևում է Սահմանադրությունը՝ արժեզրկելով այդ փաստաթղթի կշիռը::

Իրավապաշտպանի կարծիքով՝ Հայաստանի հանրությունը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների. «Հետպատերազմական էմոցիոնալ ֆոն կա»:

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, որ եթե վարչապետը «սահմանադարական ճանապարհով չհեռանա, ապա ապստամբելու են՝ շենքեր են գրավելու և զոռով իշխանություն են գրավելու, Նորայր Նորիկյանը նշեց. «Մեր երկրում «զաբոռներ» ջարդելու միջոցով իշխանության գալու փիլիսոփայությունն արմատավորվել է Վազգեն Մանուկյանի կողմից: Անօրինականության ճանապարհով իշխանության գալու կողմնակիցներին պետք է պատասխանատվության ենթարկել որպես հանցագործներ»:

«Վազգեն Մանուկյանն իր գլխավորած ուժերով ֆիասկո ապրեց, նրանց պետք է ուղարկել պատմության աղբանոցը»,- ընդգծեց Նորիկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում