Friday, 26 04 2024
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր

Պատրոն Դավոյին մեղադրանք չի՞ առաջադրվել. Նա շարունակում է մասնակցել ՊՆ գնումներին

«Վստահության աստիճանի կասկածներ ունեմ, որ Դավիթ Գալստյանին՝ նույն ինքը Պատրոն Դավոյին, ոչ մի մեղադրանք էլ չի առաջադրվել։ Նա իր համար ազատ շրջում է, ու ավելին՝ նրա ղեկավարած ընկերությունները բարեհաջող շարունակում են մասնակցել ՊՆ գնումներին»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ԱԱԾ-ում քննվող քրեական գործերից մեկով։ Ըստ ԱԱԾ-ի՝ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի շարք առևտրային ընկերությունների, այդ թվում՝ Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ծառայողների հետ նախնական համաձայնության գալով, ՀՀ պետական բյուջեից ապրանքներ ձեռք բերելու համար իրեն տրամադրված, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով որոշում է կայացվել Դավիթ Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ԱԱԾ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործերով, որոնք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների կողմից մատակարարումներին: ԱԱԾ-ն ձեռք էր բերել առերևույթ փաստական տվյալներ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները և դիրքը չարաշահելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ:

ԱԱԾ-ն, սակայն, առ այսօր չի տեղեկացրել, թե Գալստյանի նկատմամբ ինչ խափանման միջոց է ընտրվել, և որտեղ է գտնվում նա հիմա։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի խոսքով՝ բոլորը գիտեն, որ երբ անձին մեղադրանք է առաջադրվում, ապա պետք է նաև ընտրվի խափանման միջոց: «Բայց այդ տեղեկատվությունից հետո քանի օր է՝ հետաքրքրվում ենք, թե ինչ խափանման միջոց է ընտրվել, ոչ մեկը ոչ մի բան չի ասում։ Իսկ հետո ես իմ տեղեկություններով, իմ աղբյուրներով պարզեցի, որ ոչ մի մեղադրանք էլ չկա։ Դավիթ Գալստյանը Հայաստանում է ու առաջվա պես շարունակում է զբաղվել ՊՆ գնումներով, գնում-գալիս է, գնումների հայտեր է ներկայացնում»,- ասաց Սիրունյանը։

Ավելին, մեր զրուցակցի խոսքով՝ ներկայումս Գալստյանը ՀՀ ՊՆ-ին ռուսական փամփուշտից էլ էժան գին է առաջարկում, ինչը շատ տարօրինակ է, քանի որ նույն Դավիթ Գալստյանը տարիներ շարունակ, այդ թվում՝ պատերազմի ժամանակ, ՊՆ-ի կարիքների համար փամփուշտը գնել է երկու անգամ թանկ, և միայն պատերազմից հետո, երբ Դավիթ Տոնոյանի ու Դավիթ Գալստյանի շուրջ աղմուկը բարձրացավ, փամփուշտի գինը կրկին երկու անգամ նվազել էր։

Թե ինչ ճանապարհով է Պատրոն Դավոյին հաջողվում ռուսական փամփուշտից էժան փամփուշտ գնել ու վաճառել ՀՀ ՊՆ-ին, և ինչ որակի են այդ փամփուշտները՝ թերևս պետք է պարզի հենց նույն ԱԱԾ-ն։

Մեզ չհաջողվեց ՀՀ ՊՆ-ից մեկնաբանություն ստանալ՝ արդյոք Դավիթ Գալստյանը շարունակո՞ւմ է մասնակցել գնումների գործընթացին, թե՞ ոչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում