Wednesday, 01 07 2026
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Ադրբեջանա-թուրքական զորավարժությունները հերթական ուժի ցուցադրումն են. Հայաստանը ամեն պահի պետք է պատրաստ լինի նոր պատերազմի

Կարսում փետրվարի 1-12-ը Թուրքիան ու Ադրբեջանը «Ձմեռ-2021» համատեղ զորավարժություններ են անցկացնելու: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ այս զորավարժությունները կտարբերվեն նախորդներից նոր՝ հիմնականում հարձակողական զինատեսակների ցուցադրությամբ. կներգրավվեն տանկային, հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկ նշանակության ջոկատներ և դիպուկահարներ:

Թուրքիայի և Ադրբեջանի նախորդ համատեղ զորավարժություններից մեկուկես ամիս անց, հիշեցնենք, Արցախում պատերազմ սկսվեց։ Որոշ աղբյուրների պնդմամբ՝ այդ զորավարժություններից հետո Թուրքիան իր սպառազինության և խմբավորումների զգալի մասը թողեց Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակողական գործողության նախագծումը և իրագործումը համակարգելու համար:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ սա հերթական ուժի ցուցադրումն է: «Թուրքիան ու Ադրբեջանը սրանով ցույց են տալիս, որ շարունակելու են ճնշումներ գործադրել Հայաստանի վրա թե՛ քաղաքական և թե՛ ռազմական առումով ու նաև փորձելու են նման քայլերով Հայաստանից հավելյալ բաներ կորզել։ Այո՛, սա նաև ուժի ցուցադրում է ու իր մեջ պարունակում է քաղաքական տարրեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանի դիտարկմամբ՝ Հայաստանը ևս պետք է զորավարժություններ անցկացնի աշխարհաքաղաքական տարբեր ուժային կենտրոնների հետ. «Օրինակ՝ Ռուսաստանի հետ, նաև՝ առանձին զորավարժություններ՝ ցույց տալու, որ հայկական բանակը չի կազմաքանդվել և հարկ եղած դեպքում կարող է հակահարված տալ թուրք-ադրբեջանական տանդեմին»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Հայաստանը պետք է միշտ պատրաստ լինի, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը շատ փխրուն է. «Այն ընդամենը զինադադարի մասին հայտարարություն է և կոնֆլիկտի լուծում չի ենթադրում։ Բացի այդ՝ մանավանդ Ռուսաստանում իրավիճակի սրման ֆոնին, բացառված չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն զարգացնել իրենց հաջողությունը։ Այնպես որ, մենք, այո՛, պետք է ամեն վայրկյան ու ամեն պահ պատրաստ լինենք նոր պատերազմի»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը համընկել է այն գործընթացների հետ, որ տեղի են ունենում Հայաստանում: «Սա որոշակի ուժի ցուցադրում է և նպատակն է Հայաստանին ևս մեկ անգամ զգուշացնել, որ Հայաստանը չփորձի խախտել այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել։ Քանի որ գործընթացները շարունակական են, իսկ մենք գիտենք, որ գերիների վերադարձի հետ կապված, օրինակ, կան խնդիրներ, որոնք նաև թուրք-ռուսական հարաբերությունների տիրույթում են… այստեղ էլ, օգտագործելով նաև այս հնարավորությունը, փորձում են ուժի ցուցադրում անել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ցավոք սրտի, Հայաստանն այս պահին հակակշռելու լուրջ հնարավորություններ չունի. «Հայաստանը պատերազմից հետո դարձել է սակարկումների առարկա, և մեր գործառույթն այս պահին հնարավորինս առավելագույնը քաղելն է և փորձելը արտաքին քաղաքականության մեջ մեր անվտանգությունը դիվերսիֆիկացնելը։ Դրանից հետո նոր մենք կարող ենք խոսել այն մասին, թե ինչպես դիմակայել։ Այս պահին մարտահրավերներին դիմակայելու ունակություն Հայաստանն ուղղակի չունի։ Պետք է փորձենք ռուս-թուրքական հարաբերությունների տիրույթում «խցկել» հայկական շահերը այնքան, ինչքան հնարավոր է։ Նաև պետք է փորձենք աշխատել այլ ուղղություններով, որից հետո նոր կբացվեն այլ հնարավորություններ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում