Թայլանդի Սպառողների իրավունքների պաշտպանության ինստիտուտի տնօրեն Պրավիտ Լիիսատխապորվոնգսան զգուշացրել է իր համերկրացիներին բջջային հեռախոսի հետ գրկախառնված քնելու վտանգի մասին:
Թագավորության որոշ քաղաքացիների մոտ վատ սովորություն է առաջացել քնել միացրած բջջային հեռախոսի հետ: Լիիսատխապորվոնգսան զգուշացնում է, որ նման սովորությունը մեծացնում է ուղեղի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
Ավելի վաղ իրականացված հարցումները ցույց են տվել, որ թայլանդցիների 60%-ից ավելին քնում է գլխին մոտ հեռավորության վրա գտնվող միացրած հեռախոսով:









































