Այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի ընտրության հարցն է:
«Ձեր եղբայրը ՀՔԾ ղեկավարն է, որտեղ քննում են մեծ թվով գործեր, որոնք հախաճ ունենում են ոչ հաճելի վախճան:
Դուք աշխատել եք «Բաց հասարակություն»-ում, որը Կոռուպցիայի հանձնաժողովը համարել է ձեր վարկանիշի վրա թողնող բացասական հետք: Լինելով այլ սեկտորի աշխատակից՝ դուք կատարել եք մասնավոր պատվերներ, և խոսակցություններ կան, որ Սորոսի հիմնադրամը գործել է ընդդեմ ՀՀ-ի: Կուզենայի հստակ ասեիք, որ դուք գործելու եք հանուն ՀՀ-ի»,- դիմելով ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին` ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: