Ազգային ժողովում այս պահին պատգամավորները հարցեր են ուղղում ԲԴԽ անդամի թեկնածուներին` նիստի վերջում քվեարկություն կատարելու համար։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս բոյկոտեց նիստն ու դուրս եկավ դահլիճից։ ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը զարմանքով տեղեկացավ, որ իր կոլեգա Միքայել Մելքումյանը ավելի վաղ տեղեկացրել է, որ կուսակցության քննարկման արդյունքում որոշել են ազատ քվեարկություն իրականացնել։ Տոնոյանը հայտարարեց, որ իրենք վերապահումներ ունեն ԲԴԽ անդամ թեկնածուների հետ կապված։